ԱՄՆ-ը փորձում է Հայաստանին և Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնել

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգեր, արխիվ

Պաշտոնական Վաշինգտոնը փորձում է Բաքվին և Երևանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնել, հայտարարել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Լի Լիցենբերգերը։

«Դեռևս կան հարցեր, որոնք կարգավորված չեն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ես չեմ կարող նախապես կանխատեսել, թե դրանք ինչպես կլուծվեն։ ԱՄՆ-ը ձգտում է կողմերին հրավիրել բանակցությունների, որպեսզի դրանք [չլուծված հարցերը] լուծվեն արդարացի և իրավահավասարության սկզբունքով։ Դրա համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ և գործընթաց», - ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ ասել է ամերիկացի դեսպանը։

Դիվանագետը շեշտել է, որ Վաշինգտոնը ձգտում է իր ներդրումն ունենալ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ կողմերի հետ առանձին աշխատելով։ «Մենք մեր կողմից շարունակելու ենք օգնել կողմերին, որպեսզի տարածաշրջանի բոլոր բնակիչները կարողանան ապրել խաղաղ պայմաններում։ Միացյալ Նահանգները ձգտում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցության հնարավարություններ գտնել», - հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լավրովը գոհունակություն է հայտնել Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքների կապակցությամբԸստ ՌԴ ԱԳՆ-ի՝ համանախագահների այցը Ղարաբաղ կնպաստի նախապատրաստելու Փաշինյան-Ալիև հանդիպումը Երևանն ու Բաքուն ողջունում են ԱԳ նախարարների հանդիպումը, սակայն կողմերի դիրքորոշումները մնում են անփոփոխ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հաշտեցմանը, բայց այս պահին գործընթացի վերաբերյալ որևէ հստակություն չկաԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղի հարցը քննարկել են ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հետ