«Հայաստանից եկող դրական ազդակները» Ադրբեջանին սահմանազատման հարցի շուրջ հույս են ներշնչում

Հայաստանի Զինված ուժերի հենակետը Ադրբեջանի հետ սահմանի Գեղարքունիքի հատվածում, հունիս, 2021թ․

Վերջին օրերին Հայաստանից եկող դրական ազդակները Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հարցի շուրջ հույս են ներշնչում, որ գործընթացը կզարգանա կառուցողական ուղղությամբ: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:

«Ադրբեջանը հանդես է գալիս բոլոր պետությունների հետ հարաբերություններ հաստատելու օգտին` ելնելով միմյանց միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ հարգանքից, ինչը մեր երկրի անփոփոխ դիրքորոշումն է: Հայտնի է, որ մենք, ի թիվս այլ բաների, մեր պատրաստակամությունն ենք հայտնել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի այս հիմնարար սկզբունքը, և բանակցություններ սկսել սահմանազատման վերաբերյալ», - ասել է Աբդուլաևան։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը երկկողմանի հարց է, և հակառակ կողմից այս հարցի վերաբերյալ վերջին դրական ազդակները հույս են ներշնչում, որ գործընթացը կզարգանա կառուցողական ուղղությամբ», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը հայտարարում է Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամության մասինՆիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ. ԱԽ քարտուղարԻլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետԱլիև․ «Եթե Հայաստանը մեզ տրամադրի ականապատման ճշգրիտ քարտեզները, համարժեք արձագանքի կարժանանա»