Փաշինյանն ու Սարգսյանը քննարկել են արտաքին և ներքին մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 1-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկել են արտաքին և ներքին մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը։

Փաշինյանն ու Սարգսյանը քննարկել են նաև կառավարության առաջնահերթություններին, 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ներկայացված նպատակադրումները հավակնոտ են և իրատեսական»․ Կառավարությունն ընդունեց 2022-ի պետբյուջեի նախագիծը

Կառավարությունը 2022 թվականի պետբյուջեի նախագիծն ընդունել է սեպտեմբերի 30։ Այն դեռ քննարկվելու է Ազգային ժողովում։ Վարչապետը 2022-ի բյուջեում և կառավարության գործունեության ծրագրում ներկայացված նպատակադրումները հավակնոտ և իրատեսական էր որակել։