Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1152-ով՝ հասնելով 263 հազար 783-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 15 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 772-ով և հասել 243 հազար 341-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 9 հազար 656 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 733 հազար 726-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 354-ի, ևս 1212 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 13 հազար 876 մարդ։
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք
Արցախում հոկտեմբերի 1-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք։
Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր: 3 հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում իրականացվել է 13 հազար 315 թեստավորում, հաստատվել է 1160 դեպք։