Բելառուսում արգելվեց նաև Հելսինկյան կոմիտեի գործունեությունը

Բելառուսի գերագույն դատարանի շենքը Մինսկում, արխիվ

Բելառուսի գերագույն դատարանը արգելել է երկրում գրանցված վերջին իրավապաշտպան կազմակերպության՝ Հելսինկյան կոմիտեի գործունեությունը։ Այս մասին հայտնում է «Ազատության» բելառուսական ծառայությունը։

Ըստ Բելառուսի իրավապահների՝ քննչական գործողությունների ընթացքում իբր պարզվել է, որ կազմակերպությունը հոնորարներ է վճարել «2020 թվականի նախագահական ընտրություններին դիտորդական ծառայությունների համար», ինչը երկրի օրենսդրության «կոպիտ խախտում է»։

Հելսինկյան կոմիտեն հերքում է բոլոր մեղադրանքները։ «Սա քաղաքական որոշում է, որը համապատասխանում է ներկայումս իրականացվող հետապնդումներին և ճնշումներին, քաղհասարակության կառույցների լուծարումներին», - հայտարարել է կազմակերպության նախագահ Օլեգ Գուլագը։

«Վյասնա» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ 2021 թվականին Բելառուսում փակվել է 135 ոչ-կառավարական կազմակերպություն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բելառուսցի ընդդիմադիրները` Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածուներ Բելառուսցի Մարիա Կոլեսնիկովային շնորհվել է Վացլավ Հավելի անվան մրցանակը Լուկաշենկոյի պնդմամբ` մինչև «չվերացվեն անուղեղ պատժամիջոցները», Բելառուսը չի խոսի Արևմուտքի հետ