Մինչև պատժամիջոցները չչեղարկվեն, Բելառուսը հաղորդակցության չի գնա Արևմուտքի հետ, պնդել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մինչև չվերացվեն այս անուղեղ պատժամիջոցներն ու նվաստացումները մեր ժողովրդի հանդեպ, մենք չենք խոսի նրանց հետ», - BelTA լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Բելառուսի նախագահը:
Օրերս ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը հայտնել էր, որ Եվրամիությունը սկսում է մշակել Բելառուսի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը:
Եվրամիությունն ավելի վաղ կոչ էր արել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ սկսել համապարփակ ազգային երկխոսություն և ազատ արձակել ավելի քան 600 քաղբանտարկյալների: