Վրաստանի նախկին նախագահ, 2013 թվականից արտերկրում բնակվող Միխեիլ Սաակաշվիլին խոստանում է առաջիկա շաբաթ օրը՝ հոկտեմբերի 2-ին, վերադառնալ Թբիլիսի։ Այս մասին Վրաստանի երրորդ նախագահը հայտարարել է երկուշաբթի երեկոյան` «Ֆեյսբուքի» իր էջում հեռարձակված ուղիղ եթերի ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլին հայտարարել է հոկտեմբերի 2-ին Վրաստան վերադառնալու մասինՍաակաշվիլին, որպես ապացույց, սոցիալական ցանցերում տեղադրել է նաև Կիև-Թբիլիսի չվերթի տոմսի պատճենը, որից պարզ է դառնում, որ նախկին նախագահին առաջիկա ուղևորության ընթացքում ուղեկցելու է մայրը՝ Գիուլի Ալասանիան։
«Ինչպես և խոստացել էի, ես տոմս եմ գնել, որպեսզի հոկտեմբերի 2-ի երեկոյան լինեմ ձեր կողքին, պաշտպանեմ ձեր քվեարկության արդյունքները և մասնակցեմ Վրաստանի փրկությանը», -հայտարարում էր Սաակաշվիլին՝ «Ֆեյսբուքում» հեռարձակված ուղերձում։
Հոկտեմբերի 2-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման ընտրություններ են կայանալու։ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը կոչ է անում առաջիկա ընտրություները վերածել Վրաստանի իշխանությունների վստահության հանրաքվեի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՏԻՄ ընտրությունները Վրաստանում նշանակվել են հոկտեմբերի 2-ին