Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կամ Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից չհաստատված պատվաստանյութերով կորոնավիրուսի դեմ պատվաստված օտարերկրյա քաղաքացիները նոյեմբերից հնարավորություն չեն ունենա մուտք գործել ԱՄՆ։ Խոսքը մասնավորապես ռուսական Sputnik V-ի մասին է:
Ավելի վաղ ԱՀԿ-ը կասեցրել է ռուսական պատվաստանյութի պատվաստումը՝ Ռուսաստանում իրականացված տեսչական ստուգումների ժամանակ հայտնաբերած մի շարք արտադրական խախտումների պատճառով
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՀԿ-ը կասեցրել է Sputnik V-ի հաստատման գործընթացըThe Washington Post-ը նշում է, որ Sputnik V-ն հաստատված է 70 երկրներում, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 4 միլիարդ մարդ: Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում գնվել է ռուսական դեղամիջոցի մոտ 448 միլիոն չափաբաժին: