Արմավիրի մարզում գրեթե գյուղ չկա, որ խաղողի մթերման խնդիր չունենա։ Տոննաներով բերքը հասել ու վազերին է մնացել. գործարանները չեն ընդունում:
«Որտեղ գնացել եմ, ասել են՝ չենք կարողանում պայմանագիր կապենք, մենք մեր պայմանագրերն ունենք... Ու տենց կախված ենք, սրա ժամանակը արդեն անցնում ա։ Ինչքան անցնի, ի վնաս մեզ ա», - ասում է Գառնիկ Բուլղադարյանը։Մի քանի օր էլ՝ ու եղած բերքն էլ կկորցնեն: Խաղողը վազերին արդեն չորանում է: 30 տարվա գյուղատնտես Գառնիկ Բուլղադարյանը տարակուսած է՝ ի՞նչ պետք է անի ավելի քան 10-ը տոննա խաղողը: Նախորդ տարիներին բերքը հասել ու մթերել է, ասում է՝ չի էլ մտածել, որ ամիսներով մշակածը կարող է մի քանի օրում ջուրը թափել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կա՛մ բերքը չեն ընդունում, կա՛մ ցածր գին են առաջարկում»․ խաղողագործները վարչապետի հետ հանդիպում են պահանջում «Պատճառը ոչ բերքի որակն է, ոչ էլ գինը», - ասում է 70-ամյա գյուղատնտեսը։ գործարաններում խաղողի պահանջ այլևս չկա։ Գյուղացիները չգիտեն, թե ինչու։Միայն Արմավիրի մարզի Արաքս համայնքում շուրջ 800 տոննա խաղող է մթերմանը սպասում, սա համայնքապետարանի տվյալն է: Գյուղացիներից շատերը չգիտեն ինչ անել: Արդեն մտածում են, թե խաղողի մշակման համար վերցված վարկերն ինչպես են վճարելու: Դեռ առջևում էլ ձմեռ է:
Արաքս համայնքի ղեկավար Ռուբեն Կարապետյանն ասում է, թե իրենք զբաղվում են խնդրով, որ գործարանները մթերեն խաղողը: Ինքը մարզպետին, մարզպետն էլ կառավարությանն է խնդիրը ներկայացրել: Դեռ սպասում են. - «Բոլոր մեր գյուղի խաղողագործները գյուղապետարան են էկել, տվյալներն ենք վերցրել՝ անուն-ազգանում, հեկտարի չափ, խաղողի տեսակ, տոննա, ցուցակով բոլորը գրել ենք, ցուցակը բերել եմ մարզպետարան, մարզպետը տարել ա կառավարություն... Էս պահի դրությամբ քննարկում ա գնում։ Ես համոզված եմ, որ էս էրկու օրը հաստատ խաղողի մթերման հետ կապված լուրջ առաջընթաց կլինի»։Գյուղացիները սպասել չեն կարող: Եթե չմթերվի իրենց բերքը, եկամտի աղբյուրից են զրկվելու:
Կառավարությունից էլ են այսօր ոչ միայն արաքսցիներին, այլև Արմավիրի մարզի այլ համայքների գյուղացիներին ենվստահեցրել, թե երկու օրում խնդիրը կլուծվի:
Խաղողագործությամբ զբաղվող գարմավիրցիներն այսօր գործադիրի շենքի առջև էին հավաքվել։ Գյուղացիները լավատես չեն:
Խաղողի մթերման խնդիր կա նաև Արարատի մարզում՝ գյուղացիները շաբաթներ շարունակ բողոքում են կամ մթերման խնդրից, կամ էլ խաղողի համար գործարնների կողմից սահմանված ցածր գնից։Խաղողի մթերման խնդիրը նոր չէ, վերջին շուրջ 20 տարիներին այն կա, նկատում է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։ Նրա խոսքով, խնդիրը վերջին 3 տարիներին ավելի է սրվել, քանի որ ներկայիս իշխանությունը, ի տարբերություն նախկինի, քաղաքական լծակներ չի կիրառում գործարանների սեփականատերերի վրա. - «Ստիպում էին գինու գործարաններին վերցնել խաղողը։ Այսինքն՝ միշտ եղել է անտագոնիզմ խաղող արտադրողի և գինու գործարանի միջև, որովհետև գինու գործարանը որոշել է էժան վերցնել, իսկ գյուղացին փորձել է վաճառել գոնե ինքնարժեք պլյուս սիմվոլիկ մի տոկոս, ասենք մի տասը-քսան տոկոս շահութաբերությամբ, որը որ հաջողվել է իշխանությունների օգնությամբ»։
Հարությունյանն ասում է, որ խնդիրը միայն այդ գործոնով պայմանավորված չէ։ Կորոնավիրուսի համավարակն էլ է իր հերթին է ազդել, արտահանման շուկաններն են փակվել, խաղողի պահանջարկն է նվազել։ Բացի այդ անցած տարի աննախադեպ բերք է եղել, գործարաններն էլ մթերել են։
Պաշարները լիքն են։ Մինչ այդ գյուղացիները մոլորված են՝ արդեն վնասներն են հաշվում։