Միացյալ Նահանգների նախագահը նոյեմբերին կթեթևացնի արտասահմանցիների ԱՄՆ ուղևորությունների սահմանափակումները։ Դա, սակայն, տեղի կունենա այն բանից հետո, երբ Ջո Բայդենի վարչակազմը պահանջի երկիր թռչող բոլոր օտարերկրյա քաղաքացիներին լիովին պատվաստվել:
Սպիտակ տան COVID-19-ի հարցերի համակարգող Ջեֆ Զիենցը, երեկ հայտարարելով նոր քաղաքականության մասին, ընդգծել է, որ Միացյալ Նահանգներ մեկնողներն օդանավ նստելուց առաջ պետք է ցույց տան պատվաստման ապացույց, ինչպես նաև կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք։ Լիովին պատվաստված ուղևորներից կարանտին չի պահանջվի։
Ամերիկյան վարչակազմը նաև կխստացնի թեստավորման կանոնները չպատվաստված ԱՄՆ քաղաքացիների համար։