Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների առաջին օրը մասնակցությունը կազմել է 16,85 տոկոս։ Սա ընտրատեղամասերում կատարվող քվեարկության տվյալներն են, քվեարկությունը կատարվում է նաև ինտերնետով։
Առաջին անգամ Ռուսաստանում ընտրություններն անցկացվում են մեկ օրից ավելի՝ դրանք կտևեն երեք օր՝ սեպտեմբերի 17-19-ը։
Ընտրացուցակներում 108 միլիոն ռուսաստանցի ընտրող կա, որոնցից 2 միլիոնը բնակվում է երկրի սահմաններից դուրս։