Կառավարության որոշմամբ, Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ, Խաչատրյանն ազատվեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2018-ի հունիսից։
Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության միասնական նոր մարմնի` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհուրդը սեպտեմբերի 10-ին էր կառավարությանը ներկայացրել մրցույթը հաղթահարած թեկնածուներին։
3 թեկնածու էր առաջադրվել այս պաշտոնի համար, երեքն էլ հաղթահարել էին հարցազրույցի փուլը, հետագա որոշումը վարչապետինն էր։ Մրցույթում ամենաշատ միավորները ստացել էր Սասուն Խաչատրյանը։
Երբ Հակակոռուպցիոն կոմիտեն սկսի գործել, կդադարեցվի 2007 թվականին ստեղծված Հատուկ քննչական ծառայության գործունեությունը։