Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով հիվանդանալու և այդ վարակից մահանալու դեպքերի թվերը հասել են անցած ձմռանը գրանցված մակարդակին՝ օրական միջինը 170 հազար նոր վարակակիր և 1800 մահ, հայտնում են երկրի իշխանությունները։
ԱՄՆ-ում նման ալիքը բացատրում են COVID-19-ի նոր՝ «դելտա» շտամի տարածմամբ և ամերիկացիների մի մասի պատվաստված չլինելու հանգամանքով։