ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Աֆղանստանին գլոբալ օգնություն ցուցաբերելու կոչ է արել

Շվեյցարիա - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ասուլիսի ժամանակ, Ժնև, 13-ը սեպտեմբերի, 2021թ․

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Աֆղանստանի հումանիտար իրավիճակի հարցով երեկ կայացած նախարարական համաժողովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Աֆղանստանին գլոբալ օգնություն ցուցաբերելու կոչ է արել, քանի որ երկիրը հայտնվել է տնտեսական լիակատար փլուզման սպառնալիքի տակ։

«Աֆղանստանի ժողովուրդը փրկօղակի կարիք ունի։ Տասնամյակների պատերազմից, տառապանքներից ու անապահովությունից հետո նրանք հավանաբար ամենավտանգավոր ժամն են ապրում։ Այժմ ժամանակն է, որ միջազգային հանրությունը կանգնի նրանց կողքին», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։