Տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման համար կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ՝ կարևորելով նաև Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։
Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։
Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրեջանի զինված ուժերի անօրինական ներկայությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զորավարժությունների իրականացումը խաթարում են տարածաշրջանում դե-էսկալացիայի ջանքերը, ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ ասել է Արարատ Միրզոյանը։
Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր։