Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ․ «Լաչինում զորավարժությունների անցկացումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է»


«Լաչինում զորավարժությունների անցկացումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է», - հակադարձելով Հայաստանի դիվանագիտական գերատեսչության խոսնակի երեկվա հայտարարությանն՝ այսօր նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։

«Ադրբեջանն իր տարածքում բազմաթիվ զորավարժություններ է անցկացնում, այդ թվում՝ գործընկեր պետությունների հետ։ Լաչինում մեկնարկած [ադրբեջանա-թուրքական] համատեղ մարտավարական զորավարժությունները ևս մեկ նմանատիպ քայլն են և նպատակ ունեն նպաստել տարածաշրջանային կայունության ապահովմանը», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Պաշտոնական Երևանը քննադատել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների մոտ՝ Լաչինի շրջանում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները՝ այն գնահատելով լարվածության թուլացմանը վնասող գործողություն։

XS
SM
MD
LG