Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ադրբեջանցի և թուրք զինծառայողները շարունակում են համատեղ վարժանքը Լաչինում:
«Հատուկ նշանակության խմբերը հաջողությամբ կատարել են բարդ տեղանքի պայմաններում հետախուզության, ճանապարհային հանգույցներում դարանակալման, դիվերսիոն ջոկատների բացահայտման և ոչնչացման, ինչպես նաև տարբեր խոչընդոտներ հաղթահարելով պայմանական հակառակորդին մոտենալու հետ կապված առաջադրանքները», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Լաչինում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 6-ին:
Դրանք անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության պայմանագրի շրջանակներում: