Աֆղանստանի նոր կառավարությունը նման չէ ներառական և ներկայացուցչական կառույցի, որն արտացոլում է Աֆղանստանի հարուստ, էթնիկ և կրոնական բազմազանությունը: Այդ մասին հայտարարել են Եվրամիության արտաքին ծառայությունում այն բանից հետո, երբ թալիբները հրապարակել են նախարարների ժամանակավոր կաբինետի կազմը:
Այն ներառում է միայն «Թալիբան» շարժման անդամներին, կին նախարարներ չկան:
Երեքշաբթի ուշ երեկոյան Քաբուլում «Թալիբան» շարժումը հրապարակեց Աֆղանստանի նոր կառավարության կազմը։ Վարչապետի պաշտոնը կզբաղեցնի «Թալիբանի» հիմնադիրներից մեկը՝ մոլլա Մոհամադ Հասան Ախունդը։