Երեքշաբթի ուշ երեկոյան Քաբուլում «Թալիբան» շարժումը հրապարակել է Աֆղանստանի նոր կառավարության կազմը։
Վարչապետի պաշտոնը կզբաղեցնի «Թալիբանի» հիմնադիրներից մեկը՝ մոլլա Մոհամադ Հասան Ախունդը։
90-ականներին, երբ թալիբները առաջին անգամ էին եկել իշխանության, Ախունդը զբաղեցնում էր Աֆղանստանի արտաքին գործերի նախարարի և փոխվարչապետի պաշտոնները։
Վերջին տարիներին նա Թալիբանի ներսում գործող ազդեցիկ «Առաջնորդների խորհրդի» ղեկավարն էր։
Ինչպես և Աֆղանստանի կառավարության նորանշանակ անդամների մի զգալի մասը, Ախունդը ևս ամերիկյան պատժամիջեցների ենթարկված աֆղանցիների ցանկում է։
«Թալիբանի» հիմնադիր մոլլա Օմարի որդին՝ Մոլլա Մոհամադ Յաղուբը, նշանակվել է Պաշտպանության նախարար։
Ներքին գործերի նախարարի պարտականությունները կկատարի Սիրաջուդին Հաքանին՝ Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Հաքանիի ցանցի» ղեկավար Ջալալուդին Հաքանիի որդին։