Թուրքիայի նախագահը Ռուսաստանում կքննարկի С-400-ի երկրորդ խմբաքանակի գնման մանրամասները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում քննարկել С-400 (S-400) զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակի գնման մանրամասները: Այդ մասին նա կիրակի օրը հայտնել է Չեռնոգորիայից վերադառնալիս:

«Մենք անկասկած գնելու ենք երկրորդ խմբաքանակը Ռուսաստանից: Բացի С-400-ից, մենք և ռուսական կողմը բազմաթիվ այլ նախաձեռնություններ ունենք պաշտպանական և այլ ոլորտներում: Այսպիսով, տարբեր այլընտրանքներ կան: Ռուսաստան իմ ուղևորության ընթացքում մենք կքննարկենք այս ամենը», - ասել է Թուրքիայի նախագահը՝ չհստակեցնելով, թե երբ է այցելելու Ռուսաստան։

Վերջին անգամ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել օգոստոսի 21-ին։

Թուրքիան Ռուսաստանից 2.5 միլիարդ դոլարով արդեն գնել է ռուսական զենիթահրթիռային համակարգի չորս ստորաբաժանումներ: Գործարքը կնքվել է 2017 թվականի դեկտեմբերին: 2019-ի հոկտեմբերին «Ռոսօբորոնէքսպորտը» հայտնել է, որ Ռուսաստանը գործարքն ավարտել է ժամկետից շուտ՝ մատակարարելով С-400 Триумф-ի բոլոր տարրերը, ներառյալ հրթիռները:

Անցած տարվա դեկտեմբերին «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել էր, որ թուրքական կողմը Ռուսաստանին վճարել է գործարքով նախատեսված ամբողջ գումարը:

Այս տարվա հուլիսին «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարեց, թե Թուրքիայի հետ С-400-ների մատակարարման նոր պայմանագիրը ստորագրվելու է մինչև տարեվերջ։

Ռուս-թուրքական այս գործարքին դեմ էր Միացյալ Նահանգները։ Անցած տարի դեկտմեբերին Վաշինգտոնը պատժամիջոնցեր սահմանեց Անկարայի դեմ այս գործարքի պատճառով և դուրս հանեց Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից: Պաշտոնական Անկարան, սակայն, պարբերաբար հայատարում է, որ չի հրաժարվելու Ռուսաստանի հետ ռազմատեխնիակական համագործակցությունից։

Մինչ պաշտոնական Անկարան և Մոսկվան հայտարարում են հարաբերությունները տարբեր ոլորտներում խորացնելու մասին, ռուսաստանցի փորձագետներն ահազանգում են՝ աննախադեպ ուժեղացող և օրեցոր նոր թափ հավաքող Թուրքիան կարող է լուրջ մրցակից դառնալ Ռուսաստանի համար։

Ռուս վերլուծաբանները գրում են, որ նոյեմբերին Ստամբուլում կայնալիք Թյուրքական պետությունների խորհրդի նսիտին Էրդողանը կհայտարարի Թյուրքական միության ստածման մասին, որին կանդամակցեն Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը Ղրղըզստանը և Ուզբեկստանը, հնարավոր է, որ միությանը որպես դիտորդ միանա նաև Թուրքմենստանը։

«Կոմսոմոլսկայա պրավդան» այս կապակցությամբ գրում է, որ սա սոսկ անվան փոփոխություն է, սա վկայում է Թուրքիայի ագրեսիվ էքսպանսիայի մասին․ - «Ղարաբաղյան պատերազմը, որին Թուրքիան, ըստ էության, մասնակցեց Ադրբեջանի կողմից, ամրապնդեց Անկարայի և Բաքվի դաշինքը: Միևնույն ժամանակ, այս հաղթանակը թյուրքական աշխարհում Թուրքիայի և անձամբ Էրդողանի հեղինակությունը բարձրացրեց աննախադեպ բարձունքների»:

Պաշտնական Մոսկվան Էրդողանի հեռուն գնացող ծրագրերի մասին հարցերին սակայն շատ հանգիստ է արձագաքնում, պարբերաբար ընդգծում է, որ չնայած լուրջ տարաձայանությունների, օրինակ, Ղրիմի հարցում, Մոսկվան և Անկարան կառուցում են գործընկերային հարաբերություններ, իսկ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները միմյանց վստահում են։

Ինչ վերաբերում է թյուրքալեզու պետությունների միության ստեղծմանը, Ռուսաստանի արտոգրծնախարար Սրեգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, որ այստեղ որևէ վտանգ Ռուսաստանի համար չկա, և որ Ռուսաստանը որպես պետություն, որտեղ ապրում են միլիոնավոր թյուրքալեզու քաղաքացիներ, կարող է միանալ թյուրքալեզու պետությունների միությանը։

Ռուսաստանում այսօր ապրում են տարբեր թյուրքալեզու ազգեր, մասնավորապես, վեց միլիոնից ավելի թաթար։ Ավելին՝ թյուրքալեզու ազգերի բնօրրանը Ռուսաստանում է՝ Ալթայում։