«2022-ի տարեսկզբին կզսպենք համավարակը, եթե մարդիկ պատվաստվեն», ասել է Բայդենի խորհրդականը

ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Էնթոնի ֆաուչին, արխիվ

Կորոնավիրուսի հարցով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհրդական դոկտոր Էնթոնի Ֆաուչին ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է արդեն հաջորդ տարեսկզբին զսպել կորոնավիրուսի համավարակը, պայմանով, որ բնակիչների մեծ մասը պատվաստվի:

Այդ մասին Ֆաուչին ասել է այն բանից հետո, երբ ԱՄՆ պարենի և դեղամիջոցների դաշնային գործակալությունը պաշտոնապես հավանություն է տվել Pfizer/BioNtech ընկերության ստեղծած վակցինայի կիրառմանը:

Միացյալ Նահանգների իշխանությունները ոչ միայն պետական, այլև մասնավոր ընկերությունների ղեկավարներին են հորդորում աշխատակիցներից պահանջել պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

ԱՄՆ զինված ուժերը, մի շարք խոշոր ընկերություններ, ուսումնական հաստատություններ և նույնիսկ մարզական ակումբներ կայացրել են պատվաստումը պարտադիր պայման համարելու որոշում: