Միացյալ Նահանգներն առավել քան երբևէ մոտ է կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին հայտարարելուն, ասել է նախագահ Ջո Բայդենը:
Ըստ Բայդենի՝ համավարակն այլևս չի վերահսկում ամերիկացիների կյանքը, սակայն հաղթանակի համար երկրի քաղաքացիները պետք է հայրենասիրություն դրսևորեն և պատվաստվեն կորոնավիրուսի դեմ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սպիտակ տունն ընդունել էր, որ չի կարողանա հասնել մինչև հուլիսի 4-ը Միացյալ Նահանգների չափահաս բնակչության 70 տոկոսին պատվաստելու նպատակին: