Այսօր Ուկրաինան նշում է Անկախության 30-ամյակը: Տոնական միջոցառումներից ամենանշանավորը ռազմական շքերթն է, որը կանցկացվի մայրաքաղաք Կիևի կենտրոնում:
Հանդիսությանը կմասնակցեն հազարավոր զինվորներ, կներգրավվի ծանր զրահատեխնիկա և օդուժ։
Անցած տարիներին`2019-2020-ին, նախագահ Զելենսկին չեղարկել էր Անկախության օրվա զորահանդեսները, պնդելով, թե զինտեխնիկան պետք է լինի առաջնագծում, և ոչ թե վերածվի ցուցադրական ներկայացման:
Այս տարի, սակայն, նախագահ Զելենսկին փոխել է վերաբերմունքը։ «Այսպիսի կարևոր տարում մենք պետք է ի ցույց դնենք այն ամենն, ինչ ունենք», - ասել է նա տեղական «Ինտեր» հեռուստաընկերությանը, ընդգծելով․ - «Մենք մշտապես ավելացնում ենք ռազմական ծախսերը, և ես հպարտ եմ դրանով»: