Աֆղանստանում Քաբուլի օդակայան տանող ճանապարհները խցանված են

Աֆղանստանում դեպի Քաբուլի օդակայան ճանապարհները խցանված են հազարավոր մարդկանցով, այն բանից հետո, երբ Միացյալ Նահագների նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ուժեղացնում է ԱՄՆ-ի գլխավորությամբ տարհանման աշխատանքները։

Երեկ ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը ունեցած ելույթում տեղեկացրել էր, որ օգոստոսի 14-ից Քաբուլից տարհանվել է շուրջ 28 հազար մարդ, որից միայն 11 հազարը՝ հանգստյան օրերին:

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության թիմը քննարկում է երկարաձգել ամերիկյան բանակի՝ Աֆղանստանից դուրս գալու ժամկետը, որը նախատեսված էր մինչև օգոսոսի 31-ը՝ այսպիսով հնարավորություն ստեղծելով քաղաքացիներին, օտարերկրացիներին և վտանգված աֆղանցիներին երկրից ապահով դուրս բերելու համար։

«Թույլ տվեք հստակ ասել, որ Քաբուլից հազարավոր մարդկանց տարհանումը դժվար և ցավոտ է լինելու», - ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ իր վարչակազմը մտահոգված է օդանավակայանում «Իսլամական պետության» գրոհայինների՝ Աֆղանստանում հայտնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքներից։