ԱԺ-ն քննարկում է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը․  «Պատիվ ունեմ»-ի պատգամավորը հեռացվեց դահլիճից

Էդուարդ Աղաջանյան

8-րդ գումարման Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը։

Խորհրդարանն այսօր քննարկում է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն այդ պաշտոնում առաջադրել է Էդուարդ Աղաջանյանի թեկնածությունը:

12 մշտական հանձաժողովներից 9-ը կնախագահի իշխող ուժը, 3-ը՝ ընդդիմությունը։

Նիստը հարթ չի ընթանում, կրքերը կրկին բորբոքվեցին, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն, Ազգային ժողովի ամբիոնից վարչապետին կրկին «կապիտուլյանտ Նիկոլ» անվանեց։

«Մշտական հանձնաժողովներ կլինինեն-չեն լինի, գոյություն կունենան-չեն ունենա, ով կնախագահի դրանք, միևնույն է, էս ամենաթողության իրավիճակը շարունակվելու է, որովհետև էդ ամենաթողության իրավիճակի հեղինակը Հայաստանն ու Արցախն ավիրած կապիտուլյանտ Նիկոլն է»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրեց անջատել խոսափողը և նրան հեռացրեց նիստերի դահլիճից․ - «Տիկին Մկարտչյանին նախազգուշացում տվել էի։ Այժմ տիկին Մկրտչյան, ես հեռացնում եմ Ձեզ տվյալ օրվա մինչև ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից։ Դուս եկեք դահլիճից հակառակ դեպքում անվտանգության աշխատողները Ձեզ դուրս կբերեն դահլիճից»։