ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կրկին Սյունիքում է

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կրկին Սյունիքի մարզում է։ Նրա հետ Սյունիքում է նաև ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն։

«Սյունիքը Հայաստանի իմ սիրած վայրերից մեկն է, քանիցս եղել եմ այստեղ և այս ամռանը, երբ անձնական ժամանակ ունեի, ցանկացա հենց այստեղ անցկացնել, «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում այցելել մեր գործընկեր «Բասեն» հյուրանոց՝ Հասմիկին և միասին գեղեցիկ ճամբարային արշավ անցկացնել», - USAID Armenia-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասում է դեսպանը։

Ջոն Ալելոնն էլ նշում է, որ առաջին անգամ է Սյունիքում՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը այստեղ շատ ծրագրեր է իրականացնում․ - «Սա նշանակում է, որ ես շատ անգամներ առիթ կունենամ վերադառնալ Սյունիքի մարզ։ Այստեղ շատ գեղեցիկ վայրեր կան»։

Դեսպանը Սյունիքում էր նաև այս տարվա ապրիլին։