Ձայների 71 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։
107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 71-ը։
«Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար», - ասաց Արշակյանը։
Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ ՔՊ-ական երկրորդ թեկնածուի քվեարկությունը երեկ էր՝ Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ։
Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից։ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։ Այժմ քննարկվում է նրա ընտրության հարցը։