Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Հայաստանի հավաքականի առաջին մարզիկը, ով մեդալ նվաճեց Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում: Դավթյանը բրոնզե մեդալի արժանացավ մարմնամարզության առանձին վարժությունների հենացատկում:
Այսօր անցկացված եզրափակիչում ոսկե մեդալը շահեց Կորեացի Յոահվան Շինը, իսկ ռուսաստանցի Դենիս Աբիլիազինը դարձավ արծաթե մեդալակիր: