Հասանովը հրահանգել է «պատրաստ լինել և կանխել սահմանին հայկական կողմի ցանկացած սադրանք»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է «պատրաստ լինել և կանխել սահմանին հայկական կողմի ցանկացած սադրանք»։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, գեներալ-գնդապետն այսօր հրամանատարական կազմի հետ ընդարձակ խորհրդակցություն է անցկացրել՝ պահանջելով ընդգծված ուշադրությամբ հետևել զինուժի մարտական պատրաստվածությանն ու տեխնիկական հագեցվածությանը։

Հատուկ նշվում է, որ հանդիպմանը տեսակապի միջոցով մասնակցել է նաև վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղակայված զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարական կազմը։