Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնում, օրակարգում 6 հարց է

7-րդ գումարման Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնում։

Նախաձեռնությունը «Իմ քայլը» խմբակցությանն է, օրակարգում 6 հարց է, այդ թվում՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու, «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը։

Նիստը վարում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

8-րդ գումարման Ազգային ժողովն առաջին նստաշրջանը կգումարի օգոստոսի 2-ին։ Առաջին նիստում նոր ԱԺ-ն կձևավորի Հաշվիչ հանձնախումբ, ապա կանցկացվեն Ազգային ժողովի նախագահի, երեք տեղակալների ընտրությունների հարցը, կստեղծվեն մշտական հանձնաժողովները։ «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդարանի խոսնակի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է։