Օգոստոսի 2-ին տեղի կունենա 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։
Առաջին նիստում խորհրդարանը կձևավորի Հաշվիչ հանձնախումբ, ապա կանցկացվեն Ազգային ժողովի նախագահի, երեք տեղակալների ընտրությունների հարցը, կստեղծվեն մշտական հանձնաժողովները․ ԱԺ-ն հրապարակել է առաջին նիստի օրակարգը։
Օրերս էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակեց նոր խորհրդարանի կազմը. 107 հոգանոց խորհրդարանում 71 մանդատ ունի «Քաղաքացիական պայմանագիրը», 29-ը՝ «Հայաստան» դաշինքը և 7 մանդատ՝ «Պատիվ ունեմ» դաշինքը։