Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ», - ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահը ստորագրել է Վաղարշակ Հարությունյանին ու Արշակ Կարապետյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու հրամանագրերը:
Հարությունյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարի, իսկ Կարապետյանը` Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոններից: