ՀՀ նախագահի աշխատակազմն այսօր ստացել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից Արշակ Կարապետյանին ազատելու մասին առաջարկը: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին նախագահի լրատվական ծառայությունից։
Արշակ Կարապետյանը 2021թ. ապրիլի 13-ից էր զբաղեցնում Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը:
Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի ապրիլի 6-ի որոշմամբ ազատվել էր վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2018-ի հեղափոխությունից հետո էր։
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արշակյանը Զինված ուժերի հետախուզության վարչության պետն էր։ 2016-ին Կարապետյանը պաշտոնանկ արվեց Սերժ Սարգսյանի կողմից։
Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել: