ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հաստատեց, որ «Հայաստան» դաշինքում ունեն մանդատները վերցնելու որոշում:
Ըստ Սաղաթելյանի՝ առաջիկայում այդ կապակցությամբ կլինի հայտարարություն:
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներով՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը ստացել է քվեների 21,9 տոկոսը և նոր գումարման Ազգային ժողովում կունենա 29 տեղ:
Քոչարյանը նախօրեին հայտարարեց մանդատից իր հրաժարվելու մասին՝ միաժամանակ շեշտելով, որ մնում է «Հայաստան» դաշինքի առաջնորդը: