Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից


«Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու որոշման մասին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ): Այս մասին տեղեկանում ենք երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջից:

«Այսօր «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը ԿԸՀ ներկայացրեց պատգամավորի մանդատից հրաժարվելու՝ իմ որոշման մասին դիմումը», - նշել է Քոչարյանը:

Նա ընդգծել է, որ Ազգային Ժողով չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից. «Ֆրակցիան Դաշինքի ներկայությունն է ԱԺ-ում, իսկ ես շարունակում եմ մնալ Դաշինքի առաջնորդը ու ամենօրյա հետեւողական աշխատանքով նպաստելու եմ մեր սպասվելիք հաղթանակներին»։

«Այնպես է ստացվել, որ ժամանակին եղել եմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարանների պատգամավոր, սակայն բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել եմ գործադիր իշխանության մարդ։ Համոզված եմ, որ հիմա ավելի ճիշտ է տեղս զիջել թիմակիցներիս, որոնցից յուրաքանչյուրը, վստահ եմ, լավ պատգամավոր է դառնալու։

Այս քայլով նաեւ իմ համաձայնությունն եմ հայտնում հազարավոր թիմակիցներիս, որոնք ինձ են փոխանցել այդ կարծիքը, որ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։ Վերջապես, ինձ ձայն էին տալիս որպես Դաշինքի վարչապետի թեկնածու», - մասնավորապես նշել է Քոչարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG