Հայաստանում հուլիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 131 հազար 80 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 94 հազար 560, երկրորդ դեղաչափ` 36 հազար 520, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Հայաստանում երեք տեսակի պատվաստանյութ է կիրառվում՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա» և չինական «Կորոնավակը», երեքն էլ անվճար են և ըստ ցանկության։
Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:
Աշնանը Հայաստանը նաև Johnson & Johnson-ի ու Novavax-ի պատվաստանյութեր ձեռք կբերի։