Հայաստանում երեկ կատարվել է 4630 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` կա 71 առողջացած, գրանցվել է 2 մահվան դեպք:
Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 226 հազար 388 դեպք, որոնցից 217 հազար 658-ն` առողջացած, 4544-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3080 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 միլիոն 234 հազար 695 թեստավորում: