Հայիթիի նախագահին սպանել են դրսի վարձկանները, լավ զինված հատուկ ջոկատայիններից 26-ը կոլումբիացի են, 2-ը՝ Հայիթիի ամերիկացիներ։ Այս մասին հայտնել է Հայիթիի ոստիկանությունը՝ ցուցադրելով ձեռնաշղթաներով կապված ձերբակալվածներին ու նրանց զենք-զինամթերքը։
Զինված խմբի դեմ իրականացված գործողության ժամանակ 3 կասկածյալ սպանվել է, 8 մարդ փախուստի մեջ է։
Կոլումբիայի պաշտպանության նախարարն ասել է, թե ըստ նախնական տեղեկությունների՝ Հայիթիում ձերբակալված զինված խմբի անդամները կոլումբիացի պաշտոնաթող զինվորականներ են։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը չի հաստատել երկու ձերբակալվածների Միացյալ Նահանգների քաղաքացի լինելու հանգամանքը։
Նախագահ Ժովենել Մոիզի սպանության հնարավոր պատվիրատուների ու կազմակերպիչների մասով քննությունը շարունակվում է։
Հայիթիի նախագահը սպանվել է չորեքշաբթի գիշերը, նրա առանձնատան վրա կատարված զինված հարձակման արդյունքում։