Եվրո-2020-ի եզրափակիչում հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կհանդիպեն Իտալիայի և Անգլիայի հավաքականները։
Մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչում չորեքշաբթի ուշ երեկոյան Անգլիայի ընտրանին 2:1 հաշվով հաղթեց Դանիայի թիմին և պատմության մեջ առաջին անգամ անցավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
«Ուեմբլի»-ում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, անգլիացիները հաղթական գոլը խփեցին հավելյալ ժամանակում նշանակված 11-մետրանոցի շնորհիվ։
Իտալիայի հավաքականը մեկ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ 1968 թվականին։