Իտալիայի հավաքականը դարձավ Եվրո-2020-ի եզրափակիչի առաջին մասնակիցը։
Առաջնության կիսաեզրափակիչում երեքշաբթի ուշ երեկոյան Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում իտալացիները հետխաղյա 11-մետրանոցներով առավելության հասան Իսպանիայի ընտրանու նկատմամբ։ Խաղի հիմնական ժամանակը և հավելյալ 30 րոպեներն ավարտվեցին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Հուլիսի 7-ին նույնպես ուշ երեկոյան կայանալիք կիսաեզրափակիչ մյուս՝ Անգլիա-Դանիա խաղում կորոշվի եզրափակիչի մյուս մասնակիցը։
Եզրափակիչը ևս, ինչպես և կիսաեզրափակիչ երկու հանդիպումները, կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, հուլիսի 11-ին։