Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել Տաջիկստանին՝ հաշվի առնելով հարևան Աֆղանստանում իրադրության վատթարացումը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր տաջիկ պաշտոնակից Էմոմալի Ռահմոնի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում։
«Ռուսաստանի նախագահը հաստատել է Տաջիկստանին օժանդակության ցուցաբերման պատրաստակամությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում», - նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։