Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Տաջիկստանին


«ՀԱՊԿ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Տաջիկստանին՝ Աֆղանստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակից ելնելով», - այսօր հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Եթե Տաջիկստանը դիմի ՀԱՊԿ-ին, ապա կազմակերպությունը պատրաստ է հավաքական անվտանգության մասին պայմանագրով և կազմակերպության կանոնակարգով նախատեսված անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել՝ քաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական», - հայտարարել է Զայնետդինովը։

Իրադրությունը սահմանագծին սրվեց այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն սահմանեցին Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG