Եվրո-2020-ի երկրորդ կիսաեզրափակիչում հուլիսի 7-ին կհանդիպեն Դանիայի և Անգլիայի հավաքականները:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում շաբաթ երեկոյան Բաքվում Դանիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ Չեխիայի թիմի նկատմամբ, իսկ Անգլիայի ընտրանին Հռոմում 4:0 հաշվով հաղթեց Ուկրաինայի հավաքականին:
Հիշեցնենք՝ նախորդ օրը կիսաեզրափակիչ էին դուրս եկել Իսպանիայի և Իտալիայի թիմերը:
Հուլիսի 6-ին և 7-ին կիսաեզրափակիչ խաղերը, ինչպես նաև հուլիսի 11-ին եզրափակիչը տեղի կունենան Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: