Եվրո-2020-ի առաջին կիսաեզրափակիչում հուլիսի 6-ին կհանդիպեն Իսպանիայի և Իտալիայի հավաքականները:
Մրցաշարի քառորդ եզրափակիչում ուրբաթ երեկոյան Սանկտ Պետերբուրգում Իսպանիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով առավելության հասավ Շվեյցարիայի ընտրանու նկատմամբ՝ հանդիպման հիմնական ժամանակը և լրացուցիչ 30 րոպեներն ավարտվել էին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Իտալիայի հավաքականը Մյունխենում 2:1 հաշվով հաղթանակ տոնեց Բելգիայի թիմի նկատմամբ:
Կիսաեզրափակիչի մյուս զույգը հայտնի կդառնա հուլիսի 3-ին Բաքվում կայանալիք Չեխիա-Դանիա և Հռոմում կայանալիք Ուկրաինա-Անգլիա հանդիպումների արդյունքներով:
Հուլիսի 6-ին և 7-ին կիսաեզրափակիչ խաղերը, ինչպես նաև հուլիսի 11-ին եզրափակիչը տեղի կունենան Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: