Հայաստան է վերադարձել 15 հայ գերի. հայտնի են նրանց անունները

Արխիվ

Կառավարությունը տեղեկացնում է, որ այսօր ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։

«Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ», - հաղորդում է Հայաստանի կառավարությունը` ներկայացնելով հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները:

Նրանք բոլորը Շիրակի մարզից են.

1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի - Շիրակի մարզ

2. Ասատրյան Գևորգ Նորայրի - Շիրակի մարզ

3. Գասպարյան Գոռ Վահրամի - Շիրակի մարզ

4. Ենգոյան Սիսակ Գրիշայի - Շիրակի մարզ

5. Կարապետյան Յուրի Տիգրանի - Շիրակի մարզ

6. Մահտեսյան Էդգար Վաչագանի - Շիրակի մարզ

7. Մինասյան Արամ Գառնիկի - Շիրակի մարզ

8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի - Շիրակի մարզ

9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի - Շիրակի մարզ

10. Պողոսյան Արմեն Եղիազարի - Շիրակի մարզ

11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի - Շիրակի մարզ

12. Սեֆիլյան Կամո Կարենի - Շիրակի մարզ

13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի - Շիրակի մարզ

14.Գևորգյան Գրիգոր Գեորգիի - Շիրակի մարզ

15.Մանուկյան Անդրանիկ Տիգրանի - Շիրակի մարզ

Հայաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին միջնորդական դերակատարման համար։

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունն էր հաստատել այս լուրը` նշելով, որ վերադարձնում է 15 հայերի, ովքեր դատարանի որոշմամբ դատապարտվել են ազատազրկման, և որոնց պատժի ժամկետը լրացել է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդից գերեվարված շիրակցի 14 ռազմագերիներից 12-ը Բաքվում երեկ դատապարտվեցին 6-ամսյա, իսկ 2-ը՝ Հրաչ Ավագյանը և Գեղամ Սերոբյանը, 4 տարվա ազատազրկման։ Բաքվի ռազմական հանցագործությունների դատարանում ավարտվել է քրեական գործերից մեկի քննությունը։

Նախքան այս` վերջին անգամ հունիսի 12-ին հայրենիք 15 գերի վերադարձավ, երբ հայկական կողմը Բաքվին փոխանցեց Աղդամի ականապատման քարտեզը։ Այսպիսով, պատերազմից հետո Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 103 գերի, նաև Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը։

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցիները։