Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ հեռուստաընկերություններց մեկում սեփական թոք շոուն է վարելու։
Նա նշել է, որ հաղորդմանը մասնակցելու են Վրաստանի հասարակության ներկայացուցիչներ։
Սաակաշվիլին եթերում աշխատելու փորձ ունի. 2017 թվականին ZIK հեռուստաընկերությունում նա վարել է «Ուրիշ Ուկրաինա» հաղորդաշարը։