Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Անթալիայում բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Անդրկովկասում իրավիճակը կլինի Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունների կարևոր թեմաներից մեկը:
Հունիսի 15-ին Շուշիում ստորագրվեց Թուրքիայի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը: Բացի այդ, Էրդողանը, ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանում, հայտարարեց իր պատրաստակամության մասին, Բաքվի հետ միասին, լիովին վերականգնել Լեռնային Ղարաբաղը:
Փաստաթղթի ստորագրմանն ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ այն ուղղված է հայ ժողովրդի դեմ և ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերին:
Հունիսի 24-ին Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցում դրական էին գնահատել ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի և ռազմական գործողությունների վերահսկման ուղղությամբ:
Երկու երկրների արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Դոհայում այս տարվա մարտի 10-ին Լավրովի՝ Սաուդյան Արաբիա կատարած աշխատանքային այցի ընթացքում, իսկ 2020 թվականին նրանք 5 դեմ առ դեմ հանդիպումներ են անցկացրել՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին: