Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 116-ով, բուժվածներինը՝ 73-ով, գրանցվել է մահվան ևս 4 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 116-ով՝ հասնելով 224 հազար 967-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 73-ով և հասել 216 հազար 718-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 477 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 181 հազար 291-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվն է 4 հազար 514, ևս 1099 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 636 մարդ։