Մոսկվայում քովիդից մահվան դեպքերի ամենամեծ թիվն է գրանցվել՝ մեկ օրում 124 մահ

Անցած մեկ օրում Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է 124 մահ. սա համաճարակի սկզբից ի վեր նոր ռեկորդային ցուցանիշ է:

Միևնույն ժամանակ մեկ օրում Ռուսաստանի մայրաքաղաքում հայտնաբերվել է վարակի ավելի քան 7 հազար 246 դեպք․ ավելի շատ, քան՝ նախորդ օրը:

Բժիշկները նշում են, որ հիվանդների շրջանում ավելի ու ավելի շատ երիտասարդներ կան։