Մատչելիության հղումներ

Մակրոնի կարծիքով՝ ԵՄ երկրները պետք է ճանաչեն կորոնավիրուսի դեմ նույն վակցինաները


Եվրոպական միության գագաթնաժողովը, Բրյուսել, 25 հունիսի, 2021թ.
Եվրոպական միության գագաթնաժողովը, Բրյուսել, 25 հունիսի, 2021թ.

Բրյուսելում Եվրոպական միության գագաթնաժողովի օրակարգում ի շարս այլ հարցերի քննարկվել է նաև կորոնավիրուսի թեման:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է, որ Եվրամիության երկրները պետք է համատեղ պայքարեն համավարակի դեմ և ճանաչեն միևնույն պատվաստանյութերը:

Նրա փոխանցմամբ, միայն պաշտոնապես ճանաչված վակցինաները կարող են երաշխավորել պաշտպանությունը վիրուսի, այդ թվում` դրա նոր տեսակների դեմ:

«Մենք պետք է ճանաչենք Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից հաստատված նույն վակցինաները, որոնք ամբողջությամբ արդյունավետ են, այդ թվում` կորոնավիրուսի նոր տարբերակների դեմ, այդ առումով մնացած պատվաստանյութերի արդյունավետության հեռանկարը դեռ պարզ չէ»,- ասել է Մակրոնը:

Առաջիկա շաբաթներին Եվրամիությունը պետք է ներմուծի «կանաչ հավաստագրի» համակարգը, որում գրանցվելու են բոլոր պատվաստումների տվյալները և կորոնավիրուսի ստուգումների արդյունքները: Դա, ըստ Մակրոնի, թույլ կտա կարգավորել երրորդ երկրների հետ սահմանները վերաբացելու գործընթացը:

Այսօրվա դրությամբ Եվրոպական միության տարածքում պաշտոնապես ճանաչվել և կիրառվում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վեց տեսակներ՝ AstraZeneca-ն, Pfizer-ը, Moderna-ն, Johnson&Johnson-ը, Sanofi-ն և CureVac-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG